ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՄԱԿ-ը դատապարտում է Հալեպի ռմբահարումը

ՄԱԿ-ը դատապարտում է Հալեպի ռմբահարումը
22.10.2016 | 00:12

Նյու Յորքից տեսաուղերձով դիմելով Ժնևում Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը պատմական ծավալի հանցագործություն է անվանել Հալեպի արևելյան թաղամասերի ռմբահարումները, ասելով, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մեծ թիվը թույլ է տալիս այդ ռմբահարումներն անվանել «պատերազմական հանցագործություն»:

«Խաղաղ բնակիչներին պաշտպանելու, այս արյունահեղությունը դադարեցնելու հարցում միջազգային հանրության ձախողումը բոլորիս է հետապնդելու: Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն հակասում է մարդու իրավունքների բոլոր նորմերին, դրա գինը վճարելու են մեր երեխաները, գալիք սերունդները», - ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը:

Դիտվել է՝ 1681

Մեկնաբանություններ